Հիմնովին բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ախալքալաքի կենտրոնական՝ Խաս Բախչա այգում:
aygi1
Վերանորոգվելու է քաղաքային այգու ճեմուղիները, գործելու է ֆանտանը, կանաչապատվելու է այգու հողատարածքը, իրականացվելու են ծաղկային ձևավորման աշխատանքներ: Ինչպես նաև բարեկարգվելու և թարմացվելու է այգու մանկական խաղահրապարակները։

Խաս Բախչա այգում մարդկանց զբոսանքը հարմարավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով Ախալքալաքի շրջանային բյուջեից 115 000 լարի է հատկացվել:
«Շինարարական աշխատանքների համար 4 ամիս ժամանակ է տրվել: Այգին չի փակվելու մարդկանց համար, մաս-մաս բարեկարգելու են տարածքը: Հնարավոր է մասնակի փոփոխություններ լինեն այգու նախնական նախագծում, քանի որ ցուցում տվողները կողքից շատ են»,- ասաց Ախալքալաքի վարչության ենթակառույցների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Այգու բարեկարգման համար հայտարարված մրցույթին մասնակցել են տեղական երկու ընկերություններ: Նախօրոք մրցույթը հայտարարվել էր 146 000 լարի գումարի սահմաններում: Վերջնական գումարը իջեցվել է մինչև 115 000 լարի և շինարարական աշխատանքները իրականացնում է Վարդան Մոսոյանի շինարարական ընկերությունը: Ըստ հայտարարված մրցույթի շինարարությունն իրականացնող ընկերությունը պարտավոր է գունավոր էսքիզներ փակցնել այգու տարածքում, թե ինչպիսին է լինելու այգու վերջնական տեսքը: Սակայն այգում և շրջակա տարածքում ոչ մի տեղ չհանդիպեցինք այգու վերջնական տեսքը ցույց տվող որևէ էսքիզի:

jnews.ge լրատվականի հարցերին բարեկարգման աշխատանքներն ստանձնած ընկերության պատասխանատուները հրաժարվեցին պատսխանել՝ ասելով «Գնացեք վարչությունից իմացեք: Ես հիմա հիվանդ եմ, մի 4-5 օրից կգամ և կպատասխանեմ Ձեր հարցերին»:

Արդեն մեկ շաբաթից ավելի է Ախալքալաքի Խաս Բախչա այգում ամեն ինչ իրար է խառնվել, մի կողմում շինարարություն է ընթանում, մյուսում՝ երեխաներն են խաղում:

Նշենք, որ Ախալքալաքի Խաս Բախչա այգին 134 տարի առաջ հիմնադրել է հայտնի գործարար Ստեփանոս Անանիկյանը: Խաս Բախչան հանդիսանում է ախալքալաքցիների միակ ժամանցի վայրը: Սովետական միության փլուզումից հետո այգում հիմնովին բարեկարգման աշխատանքներ չեն կատարավել, ժամանակ առ ժամանակ մասնակի վերանորոգվել են որոշ մասեր:

aygi2

aygi3

aygi4

aygi

aygii

aygi

Աղունիկ Այվազյան