2019 թ. հունվար-փետրվարին, կարմրուկի դեմ անվճար պատվաստման ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետում   պատվաստվել է 1004 մարդ, որոնցից 967-ը՝ գյուղերում, իսկ 37-ը` քաղաքում:

Հասարակական առողջության կենտրոնի տվյալներով, Ախալքալաքի մունիցիպալիտետում կարմրուկը պաշտոնապես գրանցված չէ:

Կարմրուկի կանխարգելման համար, Առողջապահության նախարարի հրամանով, ՀԱԿ-ը  պատվաստանյութ է ստացել եւ բոլորին անվճար պատվաստում է : ՀԱԿ-ն արդեն երկրորդ անգամն է ստանում կարմրուկի դեմ պատվաստանյութ: Առաջին անգամ ստացել էր 1000 պատվաստանյութ է, երկրորդ անգամ՝ 200:

ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքերով, գյուղերում մարդիկ ավելի շատ են հետաքրքրված  պատվաստմամբ, քան քաղաքում:

«Գյուղերում պատվաստում ստացած բնակչության հիմնական մասը 40-ից բարձր մարդիկ են, աշակերտներ եւ ուսուցիչներ», – ասում է Ավետիք Տոնականյանը:

Շուշան Շիրինյան