Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար՝ Գիվի Միքանաձեի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Գալստյանը ներկա է գտնվել «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության առաջին ձմեռային ակադեմիայի բացմանը եւ այցելություն ունեցել Վրաստանի օրենսդիր մարմին:

Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Գիվի Միքանաձեն Տիգրան Գալստյանին տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ  վերահսկողության ուժեղացման ուղղությամբ նախատեսված միջոցառումների մասին:

Հյուրը հետաքրքրվել է այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում ուղղակիորեն խորհրդարանի ապարատում՝ նոր Սահմանադրության եւ նորացված կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո: Գիվի Միքանաձեն ծանոթացրել է իր հայ գործընկերոջը արդեն իրականացված միջոցառումներին, որոնք իրականացվել են մեծամասնական պատգամավորների բյուրոյի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով եւ նրանց ավելի ակտիվ մասնակցությանը խորհրդարանի աշխատանքներին: Ինչպես նաեւ խոսել է իրականացրած ակտիվությունների մասին ՝ Խորհրդարանի Ուսումնական կենտրոնի ամրապնդման տեսանկյունից, տարբեր պետական գերատեսչությունների հետ  ուսումնական կենտրոնների համագործակցության մասին հուշագրերի  կարեւորության ու մարզիչների վերապատրաստման մասին:

Խորհրդարանական աշխատակազմի ղեկավարը անդրադարձել է նաեւ հետազոտական բաժնի ամրապնդման եւ բարեփոխման գործընթացին եւ նշել, որ ապրիլի 1-ից նորացված հետազոտական կենտրոնը կսկսի գործել նոր ձեւաչափով:

Հանդիպման վերջում Գիվի Միքանաձեն էքսկուրսիա է անցկացրել Տիգրան Գալստյանի  եւ նրան ուղեկցող պատվիրակության համար` խորհրդարանի շենքում եւ ծանոթացրել նրանց խորհրդարանի շենքում կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մատչելիության ապահովման եւ համապատասխան ծառայությունների ներդրման համար:

Նիկոլոզ Սամխարաձեի  հետ հանդիպման ժամանակ Տիգրան Գալստյանը ծանոթացել է հետագա քայլերին, որոնք նախատեսվում են բարձրագույն օրենսդիր մարմնի հետազոտական եւ վերլուծական կարողությունների բարելավման նպատակով: Հանդիպման ժամանակ կողմերը ուշադրություն են դարձրել խորհրդարանների աշխատակազմերի միջեւ սերտ կապի կարեւորությանը եւ համաձայնել ակտիվացնել այդ ուղղությամբ համագործակցությունը: