Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից երկրի 6 շրջաններում ուսումնասիրված 108 դպրոցներից 16-ում ընդհանրապես խմելու ջուր չկա: Խնդիրն առկա է հիմնականում բարձրլեռնային բնակավայրերում:

Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի տեղեկատվությամբ, դպրոցների մեծ մասում ընդհանրապես չի ստուգվում խմելու ջրի որակը և շատ դեպքերում գյուղատնտեսական օգտագործման նպատակով ջուրն անհասանելի է: Լոմջարիայի խոսքով, այդ պատճառով աշակերտները չեն ստանում խմելու ջրի բավական քանակ:

Նույն հաշվետվության համաձայն, ծանր սանիտարական իրավիճակ է դպրոցների զուգարաններում: Դրանց հիմնական մասը տեղակայված է դպրոցների բակերում, հաճախ չկան առանձին խցիկներ, տղաներն ու աղջիկները օգտվում են նույն զուգարանից:

Օմբուդսմենի խոսքով, նշված իրավիճակը լրջորեն խոչընդոտում է երեխաների զարգացմանը, ազդում հաճախելիության վրա։