Անցած տարի Վրաստանի ՆԳՆ-ն արձանագրել է միլիոնից ավելի վիդեո տուգանքներ: Ավելի շատ թվով խախտումներ արձանագրվել են երրորդ քառամսյակում (հուլիս-սեպտեմբեր):

Գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին քառամսյակում արձանագրվել է 200 000 տեսատուգանք, երկրորդում՝  245 000, երրորդում` 476 000, իսկ չորրորդում` 269 000:

Վիդեո տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 42 մլն.  լարին: Դրա հետ մեկտեղ, վարորդների մի մասը (411 421 անդորրագիր) 10 օրվա ընթացքում վճարել է տուգանքը: Հետեւաբար, նրանց վրա տարածվել է  20%-ոց զեղչ: Նման տեսատուգանքների գումարը կազմել է 11,8 միլիոն լարի:

Համեմատության համար, 2017 թ.-ին Ներքին գործերի նախարարությունը արձանագրել է մոտ 400 000 վիդեո տուգանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 14,7 մլն լարի: