Նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Գիորգի Մարգվելաշվիլին վերադարձել է դասախոսական գործունեությանը: Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում (GIPA) նա դասախոսում  է   «քաղաքականություն» առարկան:

Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել վրացական քաղաքականության տեսական եւ գործնական ասպեկտներին եւ քաղաքական մտածողության ձեւավորման գործընթացին: Այս մասին ասվում է ԲՈՒՀ-ի հաղորդագրությունում:

Համալսարանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է  կադրեր Մարգվելաշվիլիի դասախոսության ընթացքից:

Մարգվելաշվիլին 2000-2006 թվականներին եւ 2010-2012 թվականներին եղել է
GIPA- ի ռեկտորը :

Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի չորրորդ նախագահն էր եւ այդ  պաշտոնը զբաղեցրել է 2013 թ. նոյեմբերից մինչեւ 2018 թ . դեկտեմբեր ամիսը: Նա փոխարինեց Միխեյիլ Սաակաշվիլիին, իսկ նրա տեղը զբաղեցրեց Սալոմե Զուրաբիշվիլին, «Վրացական երազանք» իշխող կուսակցության  աջակցության շնորհիվ, ով 2013 թ.-ին Մարգվելաշվիլիին էր  առաջադրել: