2018 թվականին, անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով, Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 116 մարդ : Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«2018 թ.-ին, ՆԳՆ տարածքային մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանության վարչության համաձայնեցված աշխատանքների արդյունքում 116 անձ ձերբակալվել է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով:

  • 4-ը  ձերբակալվել են բռնաբարության համար  (Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդված),
  •  2-ը՝  սեռական բնույթի տարբեր բռնի գործողություններ կատարելու համար  (Վրաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդված),
  • 24 – ը՝ անբարո զազրագործություներ կատարելու համար  (Վրաստանի քրեական օրենսգրքի 141-րդ հոդված),
  • 86-ը ` տասնվեց տարին չլրացած անձի համաձայնությամբ նրա հետ սեռական  կապ հաստատելու համար (Վրաստանի քրեական  օրենսգրքի 140-րդ հոդված)», – հայտարարում է ՆԳՆ-ն:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, սեռական ազատության և անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ օրենսդրության խստացումն ապահովելու նպատակով, ՆԳՆ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է պատժի խստացում    նման հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ  և նրանց մի շարք իրավունքներից զրկելու մեխանիզմ:

Օրինակ,   հանցագործները քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելուց և այնտեղից հեռանալուց   հետո,  նրանց արգելվում է աշխատել և գտնվել կրթական և դաստիարակչական  հաստատություններում:

Աղբյուրը՝  1tv.ge

Լուսանկարը՝  UNICEF