Եվրամիության 3-րդ զեկույցում, Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի գործընթացի իրականացման վերաբերյալ նշվում է, որ Վրաստանը 2018 թվականին հաստատել է իր բացարձակ նվիրվածությունը քաղաքական ասոցացվածությանը եւ տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, որի մասին ընդգծվել է Վրաստանի կառավարության եւ եվրոպական հանձնակատարների բարձր մակարդակի նոյեմբերյան հանդիպման ժամանակ:

Զեկույցի համաձայն, երկիրը հաստատել է զգալի առաջընթաց՝ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման գործում:

Զեկույցն արտացոլում է անցյալ տարվա ժամանակահատվածը՝ ԵՄ-Վրաստան Ասոցիացիայի խորհրդի նիստից մինչև Խորհրդի հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2019 թվականի մարտի 5-ին՝ Բրյուսելում:

Զեկույցում ընդգծվում է, որ շարունակական օրենսդրական բարեփոխումները եւ կանոնների խստիվ պահպանումը եւ չափանիշների արմատավորումը՝ համապատասխանում է ասոցացման համաձայնագրին: Վրաստանի քաղաքացիների համար վճռորոշ են եւ թույլ են տալիս լիարժեք օգտվել ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ սերտ հարաբերություններից:

Ըստ Եվրամիության բարձրագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ՝ Ֆեդերիկա Մոգերինինիի, ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ առկա գերազանց հարաբերությունները վերջին տարիների ընթացքում էլ ավելի են ամրապնդվել:

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գնահատման համաձայն՝ ասոցացման համաձայնագրի իրականացումը դրական արդյունքներ է ստեղծում Վրաստանի եւ ԵՄ քաղաքացիների համար:

Ըստ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչի Ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ երրորդ զեկույցում գնահատվում է Ասոցացման համաձայնագրի իրականացման գործընթացում «ասոցիացիայի օրակարգի» առաջընթացը՝ Ասոցացման Խորհրդի 2018 թ. փետրվարի 5-ի նիստից հետո: Ընդհանուր առմամբ, Ասոցացման համաձայնագրում, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը (DCFTA), պարտավորությունների իրականացումն ավարտվել է համաձայնեցված ժամկետներում: Նախորդ տարվա ընթացքում, Վրաստանը ամրապնդել է իր ժողովրդավարական ինստիտուտները՝ սահմանադրական բարեփոխման եւ պետական կառավարման համակարգի բարեփոխման շրջանակներում:

Զեկույցի համաձայն՝ նախագահական ընտրություններն անց են կացվել մրցակցային միջավայրում, սակայն որոշ թերություններ եղել են: Արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ քիչ հաջողություններ են ձեռք բերվել, սակայն մարտահրավերները շարունակում են մնալ ձեռք բերված արդյունքների եւ այս ուղղությամբ հետագա առաջընթացի համար: Այս առումով հարկ է նշել, որ օրենսդրական բարեփոխումների 4-րդ ալիքը սկսվեց արդարադատության բարեփոխման պլատֆորմի ստեղծումից հետո, որը ղեկավարում էր խորհրդարանը:

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ անցյալ տարի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության սկսվելուց 10 տարին էր լրացել: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Եվրամիության պատրաստակամությունը, ինչպես միշտ՝ ամուր է, ինչպես դա ցույց տվեց Եվրամիության առաքելության դիտորդների եւ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչի աշխատանքներում:

Զեկույցի համաձայն, Վրաստանն առաջվա պես ահաբեկչության եւ միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ԵՄ-ի կարեւոր գործընկերն է համարվում: Վրաստանը նաև մասնակցում է ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին եւ գործողություններին, որոնք նպաստում են աշխարհի երկրների կայունության բարձրացմանը եւ ամրապնդում են ԵՄ-ի դերը որպես համաշխարհային անվտանգության մատակարար: