Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը քվեարկել է ՌԴ-ից արտաքսված Վրաստանի քաղաքացիների փոխհատուցման որոշման օգտին` 16 կողմ, 1 դեմ: Ստրասբուրգը Մոսկվային պարտավորեցրել է վճարել 10.000.000 եվրո, 1500 քաղաքացու՝ ոչ նյութական վնաս հասցնելու համար, ովքեր 2006 թ. աշնանը զանգվածային տեղահանության զոհ էին դարձել:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 4-րդ հոդվածի (օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելք) խախտման համապատասխան, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, ովքեր տուժած անձինք են՝  պետք է ստանան 2000 եվրո փոխհատուցում: Իսկ առաջին պարբերության 5-րդ հոդվածը (ազատության անօրինական զրկանք) և 3-րդ հոդվածը (անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով դիմելաձև/գերեվարություն) խախտելու համար, ՌԴ-ն յուրաքանչյուր քաղաքացուն պետք է փոխհատուցի 10 000-ից 15000  եվրո:

Վրաստանը բողոք է ներկայացրել մարտի 25-ին ՄԻԵԴ-ում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ: 2014 թ. հուլիսի 3-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ աջակցելով Թբիլիսիին: Հետագայում Ստրասբուրգում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործի շրջանակներում մեկնարկել են ընթացակարգեր, կապված զոհերի փոխհատուցման հարցերի հետ:

Ինչ վերաբերում է վճռին, ՄԻԵԴ-ն եզրակացրել է, որ 2006 թ. աշնանը, ՌԴ-ում իրականացվել է Վրաստանի քաղաքացիների ձերբակալման եւ արտաքսման համակարգված քաղաքականություն: Դատարանը վճռել է, որ իր գործողություններով Մոսկվան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ: