Ախալքալաքի մունիցիպալիտետում, դեռևս 2018 թ. վերջին պետական ծրագրով նախատեսված, կարիքավոր ընտանիքներին անվճար վառելափայտի բաժանումը չի իրականացվել: Պատճառը՝ «Եղանակն է մեղավոր»:

Վրաստանի կառավարության կողմից 2018 թվականի նոյեմբերի 21-ի N2234 որոշման համաձայն, 6 լեռնային շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքներին պետք է տրամադրվեր վառելափայտ: Ախալքալաքի մունիցիպալիտետում վառելափայտ կբաժանվի մոտավորապես 140 անապահով ընտանիքի: Պետությունը տրամադրել է 300 խոր/մ վառելափայտ, իսկ տեղական բյուջեից՝ 25 հազար լարի վառելափայտը հանելու և կարիքավորներին բաժանելու համար:

Մունիցիպալիտետի 140 ընտանիք ուրախացել էին այս պետական ծրագրից, ու ամեն օր սպասում էին վառելափայտին:

Ըստ քաղաքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսական հարցերի բաժնի ղեկավար Ռամազ Խուցիշվիլու, մունիցիպալիտետն իր բոլոր հնարավորություններն օգտագործել է:

«Եղանակն էր խանգարում: Այտեղ, որտեղից պետք է հանվեր վառելափայտը շատ ձյուն էր: Մենք ձեռնարկատեր Զազաձե Տրիստանի հետ ուղղակի պայմանագիր կնքեցինք մինչև նոր տարի, հետո պայմանագիրը երկարացրինք երկու շաբաթով, բայց այդ մարդը չկարողացավ հանել վառելափայտը», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:

Այժմ մունիցիպալիտետն արդեն տենդեր պիտի հայտարարի, և գումարն էլ ավելացվել է մինչև 30 000 լարի:

«25 000 լարին քիչ էր, վարորդները չհամաձայնվեցին այդ գումարին: Ես խոսել եմ նրանց հետ: Մեկը համաձայնվեց մասնակցել, եթե գումարն ավելանա մինչեւ 30 000 լարի», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:

Մինչև մրցույթը կհայտարարվի, մինչդեռ հանման և բաժանման աշխատանքները կիրականացվեն, եղանակը կբարելավվի, բայց դրանք կօգտագործեն հաջորդ ձմռանը: 140 ընտանիք կստանա վառելափայտ, յուրաքանչյուր գյուղից երկուական ընտանիք և մեկ ընտանիք՝ քաղաքից: Յուրաքանչյուր ընտանիք կստանա 2 խոր/մ մի քիչ ավել վառելափայտ:

Շուշան Շիրինյան