Global Finance ամսագրի անվտանգության ցանկում Վրաստանը համարվում է տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը:

Այսպիսով, չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններին, Վրաստանը 49-րդ տեղում է` 9,68 միավորով: Վրաստանին հետևում է  Հայաստանը, որը  համարվում է անվտանգ երկիր և գտնվում է 62-րդ տեղում` 10,25 միավորով:

Ադրբեջանը տարածաշրջանում երրորդ տեղում է, որը 71-րդ հորիզոնականն  է զբաղեցնում՝ 50,56 միավորով, չնայած այս  երկու երկրները ընդհանուր հակամարտություն ունեն  Լեռնային Ղարաբաղում:

Միեւնույն միավորներով, սակայն տարբեր հորիզոնականներում են՝ Ռուսաստանը եւ Թուրքիան: Ռուսաստանը 108-րդ տեղում է, Թուրքիան 107-րդ տեղում է՝ ընդհանուր 12,94 միավորով:

Աղյուսակի առաջին հնգյակում հայտնվել են, համապատասխանաբար, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան և հնգյակը եզրափակում է Ավստրիան:

Ըստ Global Finance ամսագրի՝ ամենավտանգավոր երկրների հնգյակը հետևայալն է՝  Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը եւ ամենավտանգավորը դա Ֆիլիպիններն է:

Global Finance  ամսագիրը վարկանշային աղյուսակը կազմում է հաշվի առնելով հետևյալ ռիսկերը՝ աղետները, հանցագործության մակարդակը, ահաբեկչությունը և պատերազմը:   

Անվտանգության գնահատումը ագրեգատում է վերը նշված ռիսկերի ցուցանիշները` այդպիսով  առաջացնելով բազմակողմանի պատկերացում անվտանգության մասին, յուրաքանչյուր երկրի համար: Դա նաեւ նշանակում է, որ մեկ գործոնով ռիսկի բարձր մակարդակը կունենա սահմանափակ ազդեցություն երկրի ընդհանուր վարկանիշի վրա: