Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին «Վրաստանը և աշխարհը 2019» կոնֆերանսին հայտարարել է, որ Աբասթումանի պատմական շենքերը կվերականգնվեն:

Աբասթումանի մի քանի բնակավայրում հնարավոր կլինի ավելի մեծ չափի կառույցներ կառուցել, այդ տարածքներում մոտավորապես 5000-6000 հյուրանոց կարելի է կառուցել։

«Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի միջոցով, համաշխարհային բանկի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում կվերականգնվի ավելի քան 40 պատմական տուն, կվերանորոգվի տների դիմային հատվածները։ Այն մարդիկ, ովքեր ներկա դրությամբ բնակվում են այդ բնակարաններում հնարավորություն կունենան զարգացնել իրենց փոքր բիզնեսը, գնել բնակարաններ և կառուցել հյուրանոցներ գծված հատակագծի համապատասխան։ Ծրագրի շրջանակներում ամբողջական կվերականգնվի մեր պատմական աստղադիտարանը, կկազմակերպվի տուրիստական ենթակառուցվածք այդ թվում սրջարաններ, կլինի ճոպանուղու, որն էլ Աբասթումանից աստղադիտարան է գնում և աստղադիտակի ամբողջական վերականգնում»,- հայտարարել է
Մաիա Ցքիտիշվիլին:
abastuman patmakan tun
Այս փուլում ընթանում է Աբասթումանի զարգացման գլխավոր ծրագիրը, որը պատրաստ կլինի այս տարի, այս մասին կոնֆերանսի հայտարարել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին:

Թբիլիսիում տեղի է ունեցել տնտեսական խորհրդաժողով, որին մասնակցել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար և ակադեմիական ոլորտների
ներկայացուցիչներ, ներկա է գտնվել նաև երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն։