Նախքան ավտոմեքենաների տեխզննման հիմնական կենտրոնի կառուցումը, Ախալքալաքում կբացվի ժամանակավոր, շարժական կենտրոն:
Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի միակ տեխնիկական զննման կենտրոնը գտնվում է Ախալցիխեում: Մարդիկ մեքենաների տեխզննման համար օրերով հերթ են կանգնում :
Իրավիճակը մեղմելու համար, Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները և Սամցխե-Ջավախեթիի վարչակազմը բանակցում են Ախալքալաքում շարժական կենտրոն բացելու մասին: Կենտրոնը կաշխատի մինչև Խոսպիո գյուղի մոտ կառուցվող Ախալքալաքի հիմնական տեխնիկական կենտրոնի բացումը:
Այս պահի դրությամբ, աշխատանքներ են տարվում ժամանակավոր, շարժական կենտրոնի տեղակայման տարածք գտնելու ուղղությամբ:
Նշենք, որ իրավիճակը հեշտացնելու և ժամանակ խնայելու համար, իշխանությունները խորհուրդ են տալիս , որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր գրանցման ժամկետը և ժամանակին գրանցվի: Գրանցվել նաև հնարավոր է առցանց՝ www.pti.ge կայքում: