Ներքին գործերի նախարարության անվտանգության բաժանմունքի
5 150 աշխատակցի, որոնց աշխատավարձը ամենացածրն է եղել 125 լարիով բարձրացել է:

Գերատեսչությունը տեղեկացնում է՝ ներքին գործերի նախարարության համակարգային նորացման շրջանակներում, վարչությունում աշխատավարձերի ավելացման գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ:

«Նախնական շրջանում ավելացել է այն աշխատակիցների աշխատավարձը, որոնց վարձատրությունն ամենացածրն էր, երկրորդ փուլում կավելանա բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձը: 2019 թվականին վարչության բյուջեն խնայողությունների և օպտիմալացման շնորհիվ 5000-ից ավել անվտանգության աշխատակցի աշխատավարձ ավելացրել է 20%-ով։
Ոստիկանության վարչությունում վերջին 10 տարվա ընթացքում աշխատավարձի ավելացում չի իրականացվել։ Աշխատողների սոցիալական ապահովության բարելավումը, ոստիկանության ենթակառուցվածքների զարգացումն ու համապատասխան աշխատանքային պայմաններ ստեղծելը Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունն է», – նշվում է նախարարության հայտարարությունում։