Սկսած 2020 թվականից դպրոցներում վերացվելու են ավարտական քննությունները։ Այս տարի քննություն կհանձնեն միայն 12-րդ դասարանցիները, սակայն չեն հանձնի 11-րդ դասարանցիները։

2020 թվականից այլևս չեն լինի ավարտական քննություններ 12-րդ դասարանցիների համար, աշակերտները ատեստատ կստանան դպրոցում ցուցաբերած առաջադիմության համար: Այս մասին կրթության համակարգի նոր մոդելի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:

Այն 11-րդ դասարանցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել քննություններին կամ չեն կարողացել հանձնել քննությունները, նրանց հնարավորություն կտրվի նորից հանձնել քննություն։

«Այս որոշումները ընդունել ենք երկարատև քննարկումից և ուսումնասիրությունից հետո, և փորձեցինք հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»- հայտարարել է Սոփո Գորգոձեն։

Ըստ Գորգոձեի գնահատման և քննության ազգային կենտրոնը կապ կունենա դպրոցների հետ և ցանկացած հարցի վերաբերյալ օժանդակություն և խորհրդատվություն կցուցաբերի։