Նինոծմինդայի երաժշտական դպրոցը ուրախացրեց դասական երաժշտություն սիրողներին:

3
Հունիսի 20-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ դասական երաժշտությանը նվիրված երեկո: Հանդիսատեսը կարող էր հիանալ հայ և վրաց կոմպոզիտորների երաժշտությամբ: Դասական երաժշտության երեկոյի կազմակերպիչն ու հաղորդավարը Նինոծմինդայի երաժշտական դպրոցի ուսուցչուհի Իզաբելլա Նազարյանն էր:

Միջոցառմանը հնչում էր ոչ միայն դասական երաժշտություն, այլև մասնակիցները հանդես էին գալիս պարային կատարումներով:
2
Երաժշտական դպրոցի տնօրինությունը պատվոգրերով պարգևատրեց դպրոցի այն սաներին ու մանկավարժներին, ովքեր մասնակցել են Վրաստանի տարբեր երաժշտական փառատոնների:

Բորիս Ղարսլյան