Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն դիմում է հղի կանանց, որ նրանք չպատվաստվեն կարմրուկի դեմ:

Գամղրելիձեի հայտարարության համաձայն, ի տարբերություն գրիպի դեմ պատվաստման,  հղի կանանց կարմրուկի դեմ պատվաստել չի թույլատրվում:

«Ինչպես գիտեք, երկրում կարմրուկի համաճարակի բռնկումը կանխելու համար ինտենսիվ միջոցառումներ են իրականացվում: Դրան հասնելու  լավագույն միջոցը զանգվածային պատվաստումներն են: Վերջին տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում արդեն պատվաստվել է 22 000 մարդ, ինչը շատ լավ է: Եթե մենք շարունակենք մասսայական պատվաստումներն այս տեմպով, ապա ես վստահ եմ, մենք շուտով կկանխենք կարմրուկի համաճարակի բռնկումը երկրում: Օգտվելով առիթից,  ուզում եմ հայտարարություն անել, քանի որ հղի կանայք՝ կարմրուկի պատվաստման մասին բժշկական հաստատություններին հարցեր են հղում:

Ընդգծում եմ, կտրականապես արգելվում է հղիներին կարմրուկի դեմ պատվաստում անցկացնել: Այդ պատճառով,  ես ընդգծում եմ՝ հղիներին խստիվ արգելվում է պատվաստվել կարմրուկի դեմ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Նրա իսկ խոսքերով, նրանք խորհուրդ է տրվում, որ կինը պատվաստվի  կարմրուկի դեմ հղիությունից երեք ամիս առաջ կամ առնվազն մեկ ամիս հետո:

Նյութը՝ interpressnews.ge-ից