Ախալքալաքի Հասարակական Առողջապահության Կենտրոնի բժիշկներն, հաճախումները ստուգելու նպատակով, երեկ այցելելել են Ախալքալաքի դպրոցներ:

Ստուգումինց հետո ՀԱԿ- ը գրանցել է հետևյալ իրավիճակը.

· Ախալքալաքի թիվ 1 դպրոցում սովորում է 468 աշակերտ, որոնցից 158-ը բացակայել է: Դպրոցի սաներից մեկը հիվանդ է ջրծաղիկով:

· №2 ռուսական դպրոց՝ 568 աշակերտ, առավոտյան ստուգման տվյալներով, բացակայել է 117 աշակերտ:

· Վրացական №3 դպրոցում սովորում է ընդամենը 171 աշակերտ է, բացակա է եղել 10 հոգի:

· Հայկական №4 դպրոցում 578 աշակերտից բացակայել է 62-ը: Այս դպրոցի սաներից մեկը ևս հիվանդ է ջրծաղիկով:

· Հայկական №5 դպրոցում 105 աշակերտից բացակայել է 17-ը:

Բոլոր բացակաները հիվանդ են սուր շնչառական վարակներով և թոքաբորբով, ինչպես նաև երկու դպրոցներում մեկական երեխա հիվանդ է ջրծաղիկով, սակայն մունիցիպալիտետում ջրծաղիկը պաշտոնապես գրանցված չէ:

ՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի խոսքերով, նրանք դպրոցների բժիշկներին հանձնարարկան են տվել, որպեսզի ամեն օր ստուգեն հաճախումները և ամսվա վերջում տվյալները փոխանցեն ՀԱԿ-ին:

«Եթե ստուգումները ցույց տան, որ դպրոցներում բացակայում է աշակերտների ավելի քան 50-60%-ը, մենք իրավունք ունենք ժամանակավորապես փակել դպրոցը», – ասել է Սիրանուշ Տոնականյանը:

ՀԱԿ-ը ստուգումներ է իրականացնում միայն քաղաքում, քանի որ գյուղի դպրոցներ հաճախելու և վերահսկելու համար միջոցներ չունի:

Շուշան Շիրինյան