Վրաստանում IPhone XS  ձեռք բերելու համար անհրաժեշտ է աշխատել առնվազն 74 օր եւ դրա հետ մեկտեղ  գումար չծախսել՝ հագուստի, սննդի, կոմունալ վճարումների եւ կենցաղային  այլ «մանրուքների» վրա, Հայաստանում դրա  համար հարկավոր կլինի 100 օր,  նմանատիպ ուսումնասիրություն է կատարել  Picodi.com  լեհական ընկերությունը:   

Առաջին հայացքից հեռախոսն  առօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում, բայց կան այնպիսի հեռախոսներ, որոնք համարվում են շքեղության եւ կարգավիճակի իրեր:

Ոմանք կաշվից դուրս են գալիս, որպեսզի  գնեն թանկարժեք հեռախոս, հաճախ նույնիսկ պարտքերի եւ վարկերի մեջ խրվելով:

Picodi.com-ը հետազոտություններ է կատարել 41 երկրում, որոնց թվում են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Ուսումնասիրության մեջ վերլուծաբանները հաշվարկել են, թե յուրաքանչյուր երկրում քանի օր է անհրաժեշտ աշխատել՝ Apple-ի  նորույթի գնման համար:

Ուսումնասիրությունից ելնելով,  գնի և աշխատավարձի ամենահամապատասխան  հարաբերակցությունը  նկատվում է ԱՄՆ-ում, չէ որ գնային քաղաքականությունը առաջին հերթին ձեւավորվում է հենց այս երկրում եւ այս երկրի բնակիչների համար:

Հարավային Կովկասում իրավիճակը հետեւյալն է. IPhon XS 64 GB պաշտոնական գինը Ադրբեջանում ենթադրվում է, որ գործունակ մարդը  պիտի աշխատի  ոչ ավելի, քան 121 օր, իսկ Հայաստանում՝ ավելի քան 100 օր: Վրաստանը դրական է գնահատվում այս վարկանիշում, որտեղ  պետք է աշխատել  74 օր՝ սմարթֆոնի գնման երազանքն ի կատար ածելու համար: Սա այն դեպքում, եթե  գումար չեն ծախսել հագուստի, սննդի, կոմունալ ծառայությունների եւ կենցաղային  այլ «մանրուքների» վրա:

Այնուամենայնիվ, Apple-ի նորույթը  հեշտությամբ գնել կկարողանան  Եվրոպայի ամենազարգացած երկրների  եւ ԱՄԷ-ի բնակիչները: Այսպիսով, Շվեյցարիայում նոր IPhon  Xs ձեռք բերելու համար անհրաժեշտ է աշխատել 5,1 օր, իսկ Նորվեգիայում եւ Դանիայում` 7 օրից փոքր-ինչ ավելի: Թոփում են հայտվել նաև Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 7,6 օրվա վաստակած գումարը բավարար է վերջին սերնդի սմարթֆոն գնելու  համար: Միացյալ Նահանգներում անհրաժեշտ է  «տքնել»  8,4 օր եւ  սմարտֆոնը Ձերն է:

Եվրագոտու երկրների մեծ մասը հայտնվել են  վարկանշի մեջտեղում: Ավստրիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում պետք է աշխատել մոտ 10,5 օր: Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները կարող են աշխատել 20 օրից պակաս: Հունաստանում եւ Պորտուգալիայում այս ցուցանիշը կազմում է մոտ 27 օր:

Մեքսիկայում, Չինաստանում, Արգենտինայում եւ Հնդկաստանում՝  iPhone Xs-ի համար ծախսերը շատ ավելի զգալի են` 50-ից 60 «աշխատանքային օր»: Ֆիլիպինները եւ Ուկրաինան միաժամանակ խախտում են վարկանիշը եւ միեւնույն ժամանակ գրանցում են ռեկորդ՝ գրեթե 157 եւ 137 օր: