Այսօրվանից Վրաստանի կրթական հաստատություններում վերսկսվեց ուսումնական պրոցեսը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկության հիման վրա, ուսման մեկնարկից առաջ շենքերում տարվել են ախտահանման աշխատանքներ:

Կրթության նախարարությունը առաջարկությամբ դիմել է դպրոցներին, դասապրոցեսը վերսկսելուց հետո, սիստեամտիկ կերպով ապահովել մաքրությունը: Դասասենյակներում և միջանցքներում խոնավ մաքրում իրականացնել, ինչպես նաև համապատասխան լուծույթներով մաքրել դպրոցական նստարանները և դպրոցի գույքը: Դպրոցները պետք է ապահովեն դպրոցական բժիշկների լիարժեք մասնակցությունը կանխարգելմանն ուղղված միջոցառումների մեջ և հետևեն հիվանդության կանխարգելմանը վերաբերող բոլոր այն առաջարկություններին, որոնք կտան ԱՀԿ-ն և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Գրիպի վիրուսի պատճառով, Վրաստանի ուսումնական հաստատություններում դասապրոցեսը վերսկսվեց մեկ շաբաթ ուշացումով: