Այսօր, հունվարի 20-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ճանապարհային վարչությունը:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով կրկին արգելվում է երթևեկությունը Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում:

Ռեժիմի պահպանումը վերահսկվում և համակարգվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից: