Հունվարի 19-ին, Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնում 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնեցին 10 արծաթե եւ 5 ոսկե մեդալ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի դահլիճում՝ Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը եւ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը շնորհավորեցին և շրջանավարտներին հանձնեցին մեդալներ:

Որոշ մեդալակիրներ ներկա չէին պարգևատրման արարողույթանը, ինչը պայմանավորված էր բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական պրոցեսով և նրանց փոխարեն մեդալներն ստացան ծնողները:

pashtonyaner

Մեդալներ ստացան. Մաջադիա գյուղի դպրոցից՝ Անի Սողոյանը, Խուլգումո  գյուղից՝ Եկատերինա Մուրադյանը, Զինաիդա Չիվչյանը, Օֆելյա Պետրոսյանը (ոսկե մեդալ), Գայանե Մանուկյանը:  Ախալքալաքի 3-րդ հանրային դպրոցից՝ Գիորգի Մացուկատովը, Ախալքալաքի առաջին  հանրային դպրոցից՝ Քրիստինե Մուրադյանը (ոսկե մեդալ) եւ Գոհար Գյուլմիսարյանը (ոսկե մեդալ): Անահիտ Գրիգորյանը, Աշոտ Խռիկյանը, Օվսաննա Ափոզյանը,  Օֆելյա Փալանջյանը (ոսկե մեդալ) և Քնարիկ Եփրիկյանը՝ երկրորդ հանրային դպրոցից: Մեդալներ ստացան նաև  Անահիտ Բարբարյանը (թիվ 4-րդ հանրակրթական դպրոցի աշակերտուհի) և Ռուբեն Պողոսյանը  (5-րդ հանրակրթական դպրոցի սան):

medalakirner
mrcanakabashxutyun

Քրիստինե Մարաբյան