Կրթական համակարգում այլևս չի գործելու կրեդիտների կուտակման համակարգը, այսուհետ ուսուցիչները կարգավիճակ ստանալու համար միայն քննություն պետք է հանձնեն։

Այն ուսուցիչները, ովքեր արդեն սկսել են կրեդիտներ-բալեր հավաքել կարգավիճակի համար, կշարունակեն նույն ձև հավաքել։ Սակայն, հետո ավելի բարձր կարգավիճակ ստանալու համար նախարարությունը յուրաքանչյուր մակարդակի ուսուցիչների համար նախատեսում է քննության հանձնում։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Բերիկա Շուակիձեի խոսքերով, այս ձևաչափը կտարբերվի մյուսներից: Ավելի մանրամասն Կենտրոնը կտեղեկացնի մի փոքր ավելի ուշ։

“Դա արվում է բյուրոկրատիայի վերացման համար, կարգավիճակ ստանալու համար յուրաքանչյուր մակարդակում ուսուցիչները պետք է հանձնեն քննություն։ Որպեսզի ուսուցիչները երկար ժամանակ չսպասեն կարգավիճակի բարձրացմանը, կհանձնեն քննություն և ըստ այդմ կստանան կարգավիճակը”, – հայտարարել է նախարար Միխեիլ Բատիաշվիլին։

Նախարարը նշել է նաև, ուսուցչի կենտրոնացված, այսինքն պետության կողմից քննության գնահատումը անցումային գործընթաց պետք է լինի և ապագայում ուսուցիչների գնահատողը կդառնա դպրոցը։

Ներկա դրությամբ կրթության նախարարությունում քննարկվում է կրթական համակարգում ծրագրված և իրականացվող հիմնական բարեփոխումները: Ինչպես նշել է նախարարը բարեփոխումները վերաբերում են կրթական համակարգի 10 մոդուլներին՝ ենթակառուցվածքային ծրագրեր, նորարարություն և տեխնոլոգիա, ազգային քննություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ապահովում, բուհերի ֆինանսավորման նոր մոդել, մասնագիտական կրթություն, գիտություն և կրթական կլաստերներ։