Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի ռուսական դպրոցը ստացել է Վրաստանի մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ:

1903 թվականին հիմնադրված դպրոցին մշակութային ժառանգության կարգավիճակ է տրվել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրենի պաշտոնակատար Պաատա Գափրինդաշվիլիի հրամանագրով, հաղորդում է ռադիո  NOR-ը:

Gorelovka

Դուխոբորների գյուղում դպրոցը հիմնվել է 1903 թ-ին` մեծ ռուս գրող Լև Տոլստոյի միջոցներով: Աղբյուրներից մեկի համաձայն, Լեւ Տոլստոյը «Հարություն» վեպի համար ստացած գրավարձը  ծախսել է Գորելովկա գյուղում դպրոց կառուցելու համար:

Խորհրդային տարիներին այս դպրոցում աշակերտների թիվը հասնում էր  450-ի: Այժմ դպրոցում սովորում է ընդամենը 39 աշակերտ: