Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղական ճանապարհներով երթևեկությունը  պարալիզացված  է: 

Ախալքալաքի մունիցիպալիտետի  գյուղական ճանապարհներն անանցանելի են երեկվա  ձնաբքի պատճառով: Ըստ «ՎԵՄ» ընկերության ներկայացուցչի, ով պատասխանատու է գյուղական ճանապարհների ձնամաքրմնա աշխատանքների համար, երեկվա ձնաբքի հետևանքով մունիցիպալիտետի    որոշ ճանապարհներ փակվել են: 

Աբուլ-Թախչայի , Խորենիայի, Գոման-Օլավերդի ուղղությամբ ճանապարհները փակ են: Փակ է Փոքր Սամսար  գյուղի ճանապարհը և Կոմունա գյուղի ուղղությամբ ճանապարհը: Այս բոլոր ուղղություններով ընթանում են մաքրման աշխատանքներ:

 «Մեր աշխատակիցները աշխատում են այն ուղղություններով, որտեղից մենք ստացել ենք ահազանգ: Ես աշխատում եմ զանգերով: Աշխատանքը բարդանում է նաև այն պատճառով, որ մեր սովորական տեխնիկան ի վիճակի  չէ   մաքրել ձյունը: Ձյունը քարացել է: Հարկավոր է հզոր տեխնիկա, իսկ մեր տեխնիկան հզոր  չէ» ,-ասաց  «ՎԵՄ» ընկերության    ներկայացուցիչ՝ Արա Ղազարյանը: