Անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա աշխատունակ տարիքի տղամարդու կենսամինիմումը կազմել է 175 լարի:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ամենացածր  կենսամինիմումի ցուցանիշը  գրանցվել է  անցյալ տարվա սեպտեմբերին և կազմել է  170 լարի եւ 20 թեթրի: Այս տվյալների հետ  համեմատ, դեկտեմբեր ամսվա կենսամինիմումը ավելացել է 4 լարի եւ 8 թեթրիով: Սրա հետ մեկտեղ, նախորդ տարվա հոկտեմբերին, այս ցուցանիշը կազմել է 173,8   լարի, իսկ նոյեմբերին՝ 174,3:

Ինչ վերաբերում է միջին ընտանիքի կենսամինիմումին, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, դեկտեմբերին այս ցուցանիշը  293,6 լարի է: Մեկ անդամանոց ընտանիքի դեպքում` 155,0 լարի, երկու մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում` 248,0, երեք անդամանոց  ընտանիքի դեպքում` 279,0 , չորս մարդուց բաղկացած  ընտանիքի դեպքում` 310,0 լարի, մարդուց բաղկացած  ընտանիքի դեպքում` 348,8 լարի, վեց եւ ավելի անդամանոց  ընտանիքի պարագայում` 412,3 լարի: