Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը իրականացնում է ծրագիր «ինտերնետը զարգացման» համար։ Ծրագրի հիմնական նպատակն է Վրաստանի բարձրլեռնային շրջաններում ինտերնետի հասանելիության և էլեկտրոնային առևտրի մակարդակի բարձրացումը:

Ծրագիրը վերաբերում է միայն բարձրլեռնային շրջաններում բնակվող անապահով 10,000 ընտանիքի և 3,000 ձեռնարկատիրոջ։

Սոցիալապես անապահով ընտանիքները իրավունք կունենան մասնակցելու նախագծին, եթե բավարարում են հետևյալ չափանիշներին՝ պետք է բնակվեն Վրաստանի բարձրլեռնային շրջաններում, գրանցված լինեն Սոցիալական ծառայությունների գործակալության բազայում և ունենան 100,000 կամ ավելի քիչ միավոր։   Ինտերնետը ֆիզիկապես պետք է հասանելի լինի բնակչի հասցեին։  Ինտերնետը միացնող ընկերությանը պետք է ներկայացնեն նաև Սոցիալական ծառայությունների  գործակալութունում գրանցված 12 թվյա կոդը։

Իսկ ծրագրին մասնակցող ձեռնարկատերերը պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝

Պետք է ներկայացնեն Վրաստանում ունեցած իրենց բիզնեսը, պետք է գրանցված լինեն որպես ձեռնարկատեր և ունենան ակտիվ կարգավիճակ, պետք է անցած լինեն էլեկտրոնային առևտրի դասընթացների կուրսը, իրենց գործունեությունը ծավալեն բարձրլեռնային շրջաններում և ինտերնետը ֆիզիկապես պետք է հասանելի լինի նրանց հասցեին։

Ծրագրին մասնակցող ընտանիքներին և ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի վերապատրաստվել թվային գրագիտության ոլորտում և ստանալ սուբսիդավորում ինտերնետի առաջնային միացման համար։

Նախագծին մասնակցող ձեռնարկատերերը ինչպես նաև հնարավորություն կունենան ստանալու անհատական խորհրդատվություն ինտերնետ առևտրի և սոցիալական կայքեր ստեղծելու անվճար ծառայությնների վերաբերյալ։

Նախագծի շրջանակներում ֆինանսավորվում է ինտերնետի առաջնային տեղադրումը և միացումը։

Ախալքալաքից ծրագրին մասնակցում է ՍՊԸ “NETCOM”-ը։ Ընկերությունը ինտերնետի առաջնային միացումը, 150 լարի արժողությամբ, կիրականացնի անվճար, ինչպես նաև առաջի ամսեվճարը 30 լարի արժողությամբ, ընտանիքները չեն վճարի և այդ ծառայության մեջ է մտնում նաև անվճար wifi-ի ցրիչը։

ՍՊԸ “NETCOM” ընկերության ներկայացուցիչ Մարտին Մուրադյանի խոսքերով նրանք պատրաստ են մասնակցելու ծրագրին և ինտերնետի առաջնային միացումը իրականացնել ծրագրի տվյալների համապատասխան։

“Մենք պատրաստ ենք աջակցել այն անձանց, ովքեր համապատասխանում են նախագծի չափանիշներին և կամ լեզվի չիմացության կամ այլ պատճառներով չեն կարող գրանցվել կայքում։ Նրանք կարող են մեզ դիմել աշխատանքային ժամերին և մեր աշխատակիցները նրանց կօգնեն գրանցման հարցում, այնուհետև ինտերնետի միացումը կիրականացնենք ըստ նախագծի տվյալների, թե սոցիալապես անապհով ընտանիքների, թե անհատ ձեռներեցների դեպքում”, – ասաց Մարտին Մուրադյանը։

Ինտերնետի միացման համար ընտանիքները պետք է գրանցվեն հետևյալ կայքում https://bfd.gov.ge/Account/HH, իսկ անհատ ձեռներեցները

https://bfd.gov.ge/Account/MSME այս հասցեում։

Գայանե Ակոջյան