Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը ստեղծագործական զարգացման կենտրոնի հետ մեկտեղ «Ինտերնետը զարգացման համար» ծրագրի շրջանակներում սկսում է նոր նախագիծ «Բիզնեսի ամրապնդում Վրաստանի տարածաշրջաններում»:

Հունվարի 17-ին ժամը 13:00 -ին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում (Չարենցի 11 հասցեում) տեղի ձեռնարկատերերի հետ հանդիպում կկայանա, որտեղ նրանք տեղեկատվություն կստանան կոնկրետ գործողությունների, դասընթացի բովանդակության և փաթեթների վերաբերյալ։ Մասնակիցները ամբողջական տեղեկությունը կստանան ծրագրի շրջանակներում:

Մեկ տարվա ընթացքում Վրաստանի 6 շրջանում՝ Կախեթիում, Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Մցխեթա-Մթիանեթիում, Սամցխե-Ջավախեթիում և Սամեգրելոյում կանցկացնեն դասընթացներ միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերի համար Էլեկտրոնային գրագիտության, որը ներառում է էլեկտրոնային բիզնես, Էլեկտրոնային առեւտուր և էլեկտրոնային կառավարում: