Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի բնակիչներն ահազանգում են , որ հունվարի 4-ից իրենց գյուղը կտրված է ամբողջ աշխարհից՝ ձնաբուքով ծածկված ճանապարհի պատճառով: Պատասխանատու անձինք խոստանում են, որ ճանապարհը արդեն իսկ այսօր կբացվի:
Խավեթ գյուղի բնակիչ Մղդեսյան Սամվելի խոսքերով, գյուղը պարալիզացված է , նրանք ովքեր գյուղից դուրս են եկել չեն կարողանում ետ վերադառնալ , իսկ նրանց, ում շտապ անհրաժեշտ է դուրս գալ գյուղից, չեն կարողանում կազմակերպել իրենց մեկնելը: Գյուղում հիվանդ մարդիկ կան, բնակիչները շտապ օգնություն են կանչել, սակայն մեքենան Սուլդան գյուղից այն կողմ չի կարողացել գնալ:
Արտակարգ իրավիճակների ծառայությունից եկել էին հունվարի 7-ին , օգնել էին դուրս գալ այն տրանսպորտային միջոցներին , որոնք մնացել էին Կոմուն գյուղից Սուլդա տանող ճանապարհին, սակայն Խավեթի ճանապարհը կրկին մնաց արգելափակված :
«ՎԵՄ» ընկերությունից, որը ձնից մաքրում է գյուղական ճանապարհները, մեզ ասացին, որ երեկվանից այդ ճանապարհի վրա աշխատում է հզոր շղթաներով տեխնիկա, այլ տեխնիկա այնտեղ չի կարող աշխատել: Ընկերությունում հուսով են, որ երեկոյան ճանապարհն արդեն բաց կլինի, և գյուղացիները կկարողանան դուրս գալ և մտնել գյուղ:
Ընկերության պատասխանատու Արա Ղազարյանը նշեց, որ վատ եղանակային պայմանների պատճառով նրանք ստիպված են աշխատել արտակարգ իրավիճակում: