Հունվարի 10-ին Ախալքալաքի շրջանային դատարանում կայացան հոկտեմբերի 30-ին զանգվածային ծեծկռտուքի գործով հերթական դատական լսումները: Գործով անցնող 5 մեղադրյալները չեն ընդունում Դատախազության կողմից առաջադրված մեղադրանքները: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Դատական նիստը նշանակված էր հունվարի 10-ին, ժամը՝ 16:00-ին, սակայն այն սկսվեց մի փոքր ուշ: Նիստին ներկա էին բոլոր մեղադրյալները՝ Կարապետ Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Արարատ Համբարյանը, Անդրանիկ Ղարսլյանը եւ Մարտուն Մկոյանը:

Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, աջակիցների եւ շտաբի ակտիվիստների միջեւ: Ինչի հետևանքով 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Ախալքալաքի դատարանը կքննի միջադեպի գործը

Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ

Մասսայական ծեծկռտուքի գործով դատավարությունը մեկ ժամով հետաձգվել է

Խափանման միջոց յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ՝ 3000 լարի գրավի տեսքով

Բոլոր՝ 5 մեղադրյալները ներկայացված մեղադրանքները չեն ընդունում: Դատարանի որոշմամբ Մկոյանների գործով հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 20-ը, ժամը 16:00-ն:

Սկզբում Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի փաստով գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, որը հետագայում վերաորակավորվել էր: Հիմա 4 մեղադրյալի նկատմամբ դատարանը գործը քննում 120-րդ հոդվածով, ինչը նշանակում է «առողջությանը կանխամտածված թեթև վնաս հասցնել», իսկ Արարատ Համբարյանի նկատմամբ 118-րդ հոդվածով (առողջությանը կանխամտածված ոչ ծանր վնաս հասցնել):

Աղունիկ Այվազյան