Նախագահական վարչակազմում հայտարարվել է վերակազմավորում,այս մասին հաղորդում է Վրաստանի նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը:

Ըստ նրանց պարզաբանման, մինչ օրս վարչակազմում աշխատողներից ոչ մեկը դեռևս չի ազատվել աշխատանքից, սակայն հայտնի է, որ աշխատակիցների քանակը պետք է կիսվի:

«Այս փուլում ես ավելի շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել: Վերակազմավորումը նոր է սկսվել, և ինչպես և ինչ կլինի, ես չեմ կարող ասել: Չկան հեռացվածներ կամ կրճատման տակ ընկածներ, բացառությամբ այն անձանց, ովքեր լքել են վարչակազմը անձնական որոշման հիման վրա: Ամեն ինչ ընթանում և շարունակվում է այնպես, ինչպես դա նախատեսված է օրենքով », – հաղորդել են վարչակազմից:

Հիշեցնենք, որ Վրաստանի նորընտիր նախագահի ֆինանսավորումը կրճատվել է գրեթե 4 միլիոն լարիով և սահմանվել 6 միլիոն լարի: Սա այն դեպքում, երբ նախկին նախագահի բյուջետային ֆինանսավորումը կազմում էր 9 800 000 լարի:

Նաև որոշում է կայացվել, որի համաձայն նորընտիր նախագահի վարչակազմի աշխատակիցների թիվը պետք է կրճատվի 140-ից մինչև 60-ը:

Նյութը ՝ interpressnews.ge-ից