Վրաստանի ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է Սամցխե-Ջավախքի բնակչությանը ճանապարհներին առաջացած վատ պայմանների համար։

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության և Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները զգուշացնում են, որ եղանակային վատ պայմանների, առատ ձյան և ճանապարհների անբավարար տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Վրաստան-Հայասատն սահմանի ուղղությամբ) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտների երթևեկությունը։

“Սամցխե-Ջավախքում ինտենսիվ ձյան, ձնաբքի, անբավարար տեսանելիության և մերկասառույցի պատճառով յուրաքանչյուր տեսակի տրանսպորտի երթևեկությունը արգելված է Փարվանայի լեռնանքցում, Ծալկա-Նինոծմինդա, Ախալքալաք-Կարծախ ճանապարհների ուղղությամբ”, – ասված է ներքին գործերին նախարարության հայտարարությունում։

Ինչպես հայտնում են նախարարությունից, պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցները, փրկարարական ծառայության հետ միասին օգնում են ճանապարհներին մնացած բնակիչներին և օգնում են անվտանգ տեղ հասնել։