Ախալքալաքի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը զգուշություն ցուցաբերել ճանապարհներին և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Այսօր առատ ձյան պատճառով Ախալքալաքի շրջանի ճանապարհները դժվարանցանելի են։ Առատ ձյան պատճառով գյուղական ճանապարհները դժվարանցանելի, որոշ տեղերում նաև անանցանելի են։ Այդ պատճառով քաղաքապետարանը հորդորում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ դժվարություններ առաջանալու դեպքում զանգահարել՝ Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի թեժ գիծ՝ 112: