Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղու դեպարտամենտը հայտարարում է, որ Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը ձյան հոսքի պատճառով փակ է:

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան հոսքի պատճառով գործում են սահմանափակումներ, ասվում է դեպարտամենտի կայքում:

Սահմանափակումները գործում են Մլետա -Գուդաուրի հատվածում, այնտեղ կանգառը արգելված է:

Այս ռեժիմի պահպանումը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից: