Ախալքալաքի Հասարակական Առողջապահության Կենտրոնը (ՀԱԿ)՝ ձեւաթուղթ 100-ի առկայության դեպքում, հիվանդների որոշ կատեգորիաներին «Տամիֆլյու» դեղորայքը կտրամադրի անվճար:

Ախալքալաքի Հասարակական Առողջապահության Կենտրոնից հաղորդում են, որ նրանք արդեն ստացել են «Տամիֆլյու» դեղորայքը եւ այն կարող են անվճար տրամադրել՝ հղի կանանց, մարդկանց՝ կարիքավոր ընտանիքներից եւ թոշակառուներին: Ստանալու համար պետք է ներկայացնել ձեւաթուղթ 100-ը, որը դուրս է գրվում բժշկի կողմից: Դեղահաբերի հարկավոր քանակը որոշում է բժիշկը:

Տամիֆլյու-Օսելտամիվիրն ակտիվ նյութը հակավիրուսային միջոց է, որը պատկանում է նեյրամինիդազ ինհիբիտորների խմբին, այն արգելափակում է A եւ B տիպի գրիպի վիրուսների կրկնապատկմանը (ռեպլիկացիային):

Դեղամիջոցի անվճար բաժանումը իրականացվում է պետական առողջապահական ծրագրի շրջանակներում: