Հունվարի 1-ից կենսաթոշակը ավելացել է 20 լարիով: Ջավախքում, որպես բարձրալեռ շրջան, կստանան 240 լարի:

Ինչպես հայտարարել են խորհրդարանում, 2019 թ. Հունվարի 1-ից Վրաստանում պետական կենսաթոշակը ավելացել է 20 լարիով, ամեն ամիս թոշակառուները 180 լարիի փոխարեն կստանան 200 լարի, իսկ բարձրալեռ շրջաններում՝ 216 լարիի փոխարեն, կստանան 240 լարի: Պետք է նշել, որ երկրի մասշտաբով՝ բարձրալեռ բնակավայրի կարգավիճակն ունի մոտ 1600 բնակավայր:

Սահմանափակ առողջական կարողություններ (ՍԱԿ) ունեցող անձանց համար կենսաթոշակը նույնպես ավելանում է 20 լարիով: 180 լարիի փոխարեն 1-ին խմբի վառ արտահայտված առողջական կարողություններ ունեցող անձինք կստանան 200 լարի, իսկ 2-րդ խմբի ՍԱԿ ունեցող անձինք 100 լարիի փոխարեն կստանան 120 լարի: Միևնույն ժամանակ, ՍԱԿ -ով երեխաները՝ կենսաթոշակի տեսքով, 180 լարիի փոխարեն կստանան 200 լարի: