Ըստ 2019 թվականի պետական բյուջեի ծրագրի, Վրաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա չորս տարիների ընթացքում փոխել երկրի կրթական համակարգը:

Փոփոխություններ են սպասվում կրթության բոլոր փուլերում `սկսած նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթություն: Միևնույն ժամանակ կրթությունը Վրաստանում պետք է ավելի հասանելի դառնա:

Բարեփոխումները տևելու են չորս տարի և նպատակն է՝ Վրաստանը վերածել կրթական կենտրոնի և այն տարածաշրջանում դարձնել առաջատարը:

Նախևառաջ, բարեփոխումը կվերաբերի հենց կրթական հաստատություններին, դրանք բոլորը պետք է համապատասխանեն բարձր չափանիշներին:

2019 թ-ին միայն դպրոցական և նախադպրոցական կրթության համար հատկացվել է 750,5 միլիոն լարի (ավելի քան 281 միլիոն դոլար), իսկ բարձրագույն կրթության համար `167 միլիոն լարի (ավելի քան 62,5 միլիոն դոլար):

Համեմատության համար, 2018 թ.-ին դպրոցական և նախադպրոցական կրթության համար ծախսվել է 702,6 մլն լարի (ավելի քան 263 մլն դոլար), իսկ բարձրագույն կրթության համար` 148,5 մլն լարի (ավելի քան 55,6 մլն դոլար) :

Այսուհետ, մեծ ուշադրություն կդարձվի պետական լեզվի ուսուցմանը , այդ թվում ` նախադպրոցական հաստատություններում: Նախադպրոցական կրթության համակարգը կկենտրոնացվի դպրոցին նախապատրաստելու վրա:

Դպրոցները կփոխեն իրենց մոտեցումները առարկաների ուսուցման նկատմամբ: Նպատակն է, որպեսզի դպրոցականներին հնարավորություն ընձեռվի անձամբ գտնեն իրենց կոչումը և ընտրեն իրենց մասնագիտությունը:

Կրթության որակի բարելավման նպատակով մեծ ուշադրություն կդարձվի մանկավարժների կրթությանը, կշարունակվի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիրը:

Ներկայումս, Կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանի հետ միասին, աշխատում են բարեփոխումների նոր ալիքի վրա: