2018 թվականին Վրաստան է այցելել 8 679 544 միջազգային ճանապարհորդ: 2017 թվականի հետ համեմատ աճը կազմել է +9.8%: Այս մասին շնորհանդես են անկացրել Վրաստանի վարչապետը և էկոնոմիկայի նախարարը:

Տուրիստական այցերի քանակը կազմել է 4 756 820, որը 687,466-ով ավել է 2017 թվականի ցուցանիշից (աճը՝ +16.9%):

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության վարչությանը տեղեկությունը փոխանցել է ներքին գործերի նախարարությունը:

2018 թվականին դրական միտում է պահպանվում Եվրամիության երկրներից:

Առանձնանում էին` Էստոանիա +80%, Սլովակիա +62%, Ռումինիա +59%, Նիդերլանդներ +56%, Գերմանիա +50%, Լատվիա +50%, Չեխիա +44%, Լեհաստան +37%, Ֆրանսիա +36%, Միացյալ թագավորություն +31% Իտալիա +30% և այլն:

Առանձնահատուկ աճ է գրանցվել հետևյալ երկրներից. Կորեայի Հանրապետություն +112%, Չինաստան +75%, Բելառուս +43%, Իսրայել 36%, Քուվեյթ +34%, Ղազախստան +25% և ԱՄՆ +25%:
Նախնական տվյալներով, 2018 թվականի հունվար-նոյեմբերի դրւթյամբ, արտասահմանյան տուրիզմից եկամուտը Վրաստանում կազմում է երեք միլիարդ դոլլար (աճը՝ +19.3%), որը 485 միլիոնով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

2018 թվականին Վրաստանը աշխարհի ազդեցիկ կազմակերպությունների և հրատարակությունների լավագույն ցուցանիշներում անվանվել է անվտանգ և տուրիստական առումով գրավիչ պետություն:

Աղբյուրը՝ 1tv.ge