Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով (ձնաբքի պատճառով) միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (դեպի Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի 90կմ-ից 112 կմ ընկած հատվածում և Ախալքալք-Կարծախ (Թուրքիայի հանրապետության սահման) 1կմ-ից 36.5կմ ընկած ճանապարհահատվածը փակ է կցորդավոր, կիսակցորդավոր և 30 տեղից ավելի ավտոբուսների համար, սակայն այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։