Ախալքալաքի մանկապարտեզները վերակազմավորման գործընթացում են, կլինի արդյո՞ք խոստացված թոշակային տարիքի աշխատողների «մաքրումը», դեռևս պարզ չէ, թոշակառուներին աշխատանքից ազատ արձակելու հրաման դեռ չեն ստացել, բայց նրանք անորոշության մեջ են:

Ինչպես արդեն գրել էր jnews.ge-ին, Ախալքալաքի Շրջանային վարչությունը իրականացնում է մանկապարտեզների վերակազմավորման գործընթաց, որն, ի վերջո միավորվում է մեկ միության մեջ, մեկ տնօրենով և մեկ հաշվապահով: Կրճատման տակ են ընկնում նաև տնտեսական ղեկավարները: Շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը այն ժամանակ (մայիսի 30-ին) ասաց, որ «լիովին հնարավոր է», որ թոշակային տարիքի մանկապարտեզների տնօրենները, այսինքն՝ Լամարա Աբոյանը և Մարգարիտա Գալստյանը թողնեն իրենց պաշտոնները, և որ ամեն ինչ պարզ կդառնա հունիսի 1-ին:

Սակայն նշված տնօրենները դեռ իրենց պաշտոններին են, հեռացման հրամանը չեղավ, նրանք անորոշության մեջ են:

«Մանկապարտեզների վերակազմավորումը ընթացքի մեջ է: Փակվում են հները, բացվում՝ նորերը: Ներկա պահին մենք զբաղված ենք վերակազմավորման հարցերով, այսինքն իրավաբանական ասպեկտներով, որպեսզի ոչ առևտրային, իրավաբանական անձինք փակվեն ու բացվեն նորերը: Դեռ չի ավարտվել լուծարման գործընթացը: Դա չի ազդում մանկապարտեզների աշխատանքի վրա, նրանք կշարունակեն աշխատել: Ամբողջ այս պրոցեսը կանցկացվի սահուն կերպով: Անձնակազմը տեղում է: Կադրային փոփոխություններ դեռ չկան: Սա պաշտոնական տեղեկատվություն է»,- ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ըստ տնօրենների, որոնք դեռ գտնվում են մանկապարտեզների վերակազմավորման գործընթացում, հարցի պարզաբանումը սպասվում է հունիսի 20-ից հետո:

«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել: Դեռ 10 օր ժամանակ կա, որպեսզի նոր տնօրենը (խմբ. միավորում) անցնի աշխատանքի, որից հետո սպասվում են կադրային փոփոխություններ», – ասաց №3 մանկապարտեզի տնօրեն` Լամարա Աբոյանը:

Քրիստինե Մարաբյան