Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով (ձնաբքի պատճառով) միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90կմ-ից 112 կմ ընկած հատվածը (Նինոծմինդա-Հայաստանի սահման) փակ է կցորդավոր, կիսակցորդավոր և 30 տեղից ավելի ավտոբուսների համար, սակայն այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։