Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ այսօրվա դրությամբ 100 հազար բնակչից վիրուսի 221 դեպք է գրանցվել, ինչն էլ, ըստ նախարարի, նշանակում է, որ անցած տարվա համեմատ դեպքերի քանակը ավելացել է։

“Համաճարակ է համարվում այն դեպքում, երբ որ գրիպի դեպքերը 100 հազար բնակչից 450 դեպք է գրանցվում, կամ 450-ին մոտ։ Ուրախալի է այն, որ մենք այդ ցուցանշին չենք հասել։ Բնակչության կողմից պարտադիր է համապատասխան խորհուրդ-առաջարկները իրականացնել։ Գրիպը նկարագրվում է արագ սկիզբով, բարձր ջերմությամբ, գլխացավով, հոդացավով և նման դեպքերում ոչ թե ինքնաբուժությամբ է պետք զբաղվել, այլ անպայման դիմել բժշկի։ Այսպիսի դեպքերում ավելի լավ է հիվանդը մնա տանը և բժիշկ կանչի”, – հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն։

Ըստ նախարարի, շտապ օգնության խմբերը միշտ պատրաստ են արձագանքելու կանչերին և արտակարգ իրավիճակների կառավարման համար։ Իսկ ընտանեկան բժիշկները`գրիպի դեպքերը կառավարելու համար:

Գրիպի դեպք արձանագրելուց ավելի լավ է դիմել ընտանեկան բժշկին, քան զանգել շտապ օգնության։ Ինչ վերաբերում է պատվաստմանը, ապա առողջապահության նախարարը բացատրում է, որ չկա վճարովի և անվճար պատվաստում:

“Պետությունը որակյալ պատվաստանյութեր է գնում և պետք է, որ երեխաները ըստ օրացույցի անցնեն բոլոր պատվաստումները, որպեսզի մեր երեխաները իրենց ամբողջ կյանքի ընթացքում պաշտպանված լինեն։ Այս պատվաստանյութերը անվտանգ են և խնդրում եմ բոլորին, պաշտպանեն պատվաստման օրացույցը։ Կլինիկաները պատրաստ են շատ քանակով մարդ ընդունել։ Կարևոր է, հետևել մասնագետների խորհրդին”, – ասել է նախարարը։

Քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Աջարիայում 53 տարեկան կինը ամենայն հավանականությամբ, մահացել է գրիպից։ Հիվանդը դեկտեմբերի 17-ին դիմել է Աջարիայի հանրապետական հիվանդանոց, սուր շնչառական խնդիրներով։ Ըստ բժիշկների, այս փուլում հիվանդի մոտ ախտորոշվել է Ա-ի տիպի գրիպ, հետագա հետազոտությունների համար տվյալները փոխանցվել են լաբորատորիա:

Վրաստանում գրիպի վիրուսը արդեն լաբորատոր հաստատվել է, այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը սպասում է գրիպի դեպքերի շատացմանը։

Գրիպի վիրուսը տարածված է բոլոր տարիքային խմբերում։