Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները բռնագրավել են անօրինականորեն կտրված եղևնու ծառատեսակներով լի մեքենա։

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության, շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններում Նոր Տարուն ընդառաջ փշատերև բույսերի ապօրինի հատման բացահայտման, տեղափոխման և այդ ամենի կանխարգելման նպատակով իրականացնում են շարունակական կանխարգելիչ աշխատանքներ։
Սամեգրելո Զեմո-Սվանեթիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժանմունքի աշխատակազմի կողմից կանգնեցված ավտոմեքենաների մեջ բացահայտ և որոշ դեպքերում նաև գաղտնի եղևնու ծառատեսակներ են հայտնաբերել։ Վարորդը համապատասխան թույլատվության փաստաթուղթ չի ներկայացրել։

“Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է բնակչությանը, որ իրավախախտները բացի վարչական պատասխանատվությունից, կփոխհատուցեն նաև շրջակա միջավայրին հասցրած վնասը։ Սակայն, եթե վնասը պետք է փոխհատուցվի գումարով կամ գումարի չափսը գերազանցում է 1000 լարին, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության”, – ասված է նախարարության հայտարարությունում։