Երկրի մասշտաբով, Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից տարբեր ժամանակահատվածում ոչնչացվել է բռնագրավված ավելի քան մեկ տոննա տարբեր տեսակի թմրանյութեր:

Գերատեսչության տվյալներով, խոսքը վերաբերում է 750 քրեական գործերի շրջանակներում բռնագրավված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին: «Սեւ շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 14 միլիոն լարի (ավելի քան 5,2 միլիոն դոլար):

Բարձր ջերմաստիճանով վառարանում այրվել է մոտ 2,5 կիլոգրամ հերոին, ավելի քան 60 կիլոգրամ ամֆետամին, 2061 հաբ սուբոտեքս, 547 դեղապատիճ պրեգաբալինի անալոգ, 816 հաբ եւ 121 գրամ MDMA, 189 հաբ եւ 172 գրամ մետադոն, ինչպես նաեւ մեծ քանակությամբ այլ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր:

Վրաստանում իրավապահները ամեն երեք ամիսը մեկ անգամ ոչնչացնում են թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր՝ դատական որոշման հիման վրա:

Թափոնների օգտահանությամբ զբաղվում է Վրաստանի Գլխավոր դատախազության աշխատակազմի եւ Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից վերահսկվող՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը: Գործընթացը տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ բնապահպանական չափանիշներին եւ ֆիլտրման համակարգերին համապատասխան: