Ախալքալաքցի բարի մարդկանց օգնությամբ PITA երիտասարդական կենտրոնն աջակցություն ցուցաբերեց Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների 11 կարիքավոր ընտանիքների:

2018 թ. սեպտեմբերին PITA երիտասարդական կենտրոնում մեկնարկեց «Դեպի օգնություն կարիքավորներին» նախաձեռնությունը, ինչի համար նամակ հղեց եւ առաջարկեց խանութների սեփականատերերին, հնարավորության դեպքում, սնունդ եւ հագուստ տրամադրել կարիքավոր ընտանիքներին:

Սկզբում ցուցակ կազմվեց՝ բաղկացած 5 ընտանիքից, որոնց մասին նախկինում գրել էր jnews.ge-ն:

Նախաձեռնության սկզբում որոշվեց օգնել առնվազն 5 ընտանիքի, սակայն խանութի սեփականատերերից շատերը որոշեցին մասնակցել բարեգործական ծրագրին: Հավաքվեց բավականաչափ օգնություն, եւ որոշվեց ընդլայնել նախաձեռնության հասցեատերերի ցուցակը, արդյունքում 11 ընտանիք ստացան տարբեր մթերքներ, հագուստ եւ գումար:

pomosh_1

Օգնության ձեռք մեկնկեցին՝ «Վլադ» խանութը, «Ռիմա» սուպերմարկետը, «DAV» եւ «HAYASTAN» առեւտրի կենտրոնները, «PalMart» խանութը, Նորիկ Իրիցյանի խանութը, Ենոք Ադամյանի տեխնիկայի եւ սպասքի խանութը և Կիմ Հովհաննիսյանը:

Օգնության ձեռք մեկնկեցին նաև Ախալքալաքի այլ բնակիչներ, որոնք հագուստ եւ կոշիկներ տվեցին՝ ըստ ընտանիքների կոնկրետ կարիքների:

pomosh_2

Արդյունքում, օգնություն ստացան հետեւյալ ընտանիքները՝

Անդրանիկ Ավետիսյանի, Վարդ Հարությունյանի եւ Սուսաննա Փալոյանի ընտանիքները՝ Բոզալի գյուղից,

Նատաշա Սերոբյանի ընտանիքը՝ Ազավրեթ գյուղից,

Հովհաննես Սիմոնյանի ընտանիքը` Տուրցխ գյուղից,

Վաչագան Եղիազարյանի ընտանիքը՝ Խուլգումո գյուղից,

Մաքրուհի Կարապետյանը եւ Ժանետա Մկոյանը՝ Օրջա գյուղից,

Մարուսյա Քեշիշյանը՝ Վաչիան գյուղից,

Խաչատուր Պետրոսյանը՝ Ախալքալաքից:

pomosh_3

Նաև, նախաձեռնության շրջանակներում 6-ամյա Իրինա Հանեսյանը, ով գլխուղեղի չարորակ ուռուցք ունի: Նա ստացավ 120 լարի, որը հավաքվել էր Մեծահասակների կրթության կենտրոնի աշխատակիցների կողմից:

pomosh_4

PITA երիտասարդական կենտրոնի նախաձեռնությունը մշտական բնույթ է կրում, եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել կարիքավորներին, կարող են դիմել Երիտասարդական Կենտրոնի գրասենյակ՝ ք.Ախալքալաք, փող. Տերյան 25 հասցեով: