Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Արագվա, Վաչիան, Բալխո և Գոման գյուղերը։

Ժամը 11:30-ից 18:00-ը առանց էլեկտրաէներգիա կմնան Ասպինձաի շրջանի Խիզաբավրա, Նիջգորի և Սարո գյուղերը։

Կհոսանքազրկվեն նաև Ադիգենը և Աբասթումանը ժամը 12:00-ից 14:00-ը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: