Վրաստանի Պատրիարքարանը և ներքին գործերի նախարարությունը չեն հաստատում ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը և հայտարարել են, որ Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի, Նիկոլոզ Եպիսկոպոսի տունը միտումնավոր չեն այրել։

Ինչպես հայտարարել է ՆԳՆ-ն իրականում գործը վերաբերում է Փոկայում տեղի ունեցած սպանությանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ անձնական խնդիրների պատճառով Փոկայում սպանել էին մեկ անձի, իսկ դեկտեմբերի 3-5 Նինոծմինդայի շրջանի Փոկա և Ասպարա գյուղերում այրել էին մեղադրյալի տները։ Ներքին գործերի նախարարությունը արդեն սկսել է ուսումնասիրել տների այրման գործը:

Ասպարա գյուղում այրված տան սեփականատերը Մետրոպոլիտ Նիկոլոզն է, սակայն տնից օգտվել է մեղադրյալի ընտանիքը և այն օգտագործել են որպես անասնագոմ։ Ըստ ներքին գործերի նախարարության Ասպարա գյուղում մի քանի տներ կան Նիկոլոզ Եպիսկոպոսի Պատրիարքարանի սեփականության տակ։ Ըստ ՆԳՆ-ի տեղեկությամբ ժամանակի ընթացքում մեղադրյալի ընտանիքը Եպիսկոպոս Նիկոլոզին (թեմին) օրինականորեն էր հանձնել տունը, սակայն իրականում նրանք էին օգտվում տնից։

“Այդ տունը անձամբ Նիկոլոզ Եպիսկոպոսինը չի եղել, նա հետագայում վանական համալիր բացելու համար է ձեռք բերել այդ տները և այդ տունը այրվել է ինչ-որ այլ միջադեպի պատճառով և ոչ թե Եկեղեցու կամ Նիկոլոզ եպիսկոպոսի պատճառով”, – հայտարարել է Պատրիարքարանի մամլո դիվան Անդրիա Ջաղմաիձեն։

Ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների կողմից Նիկոլոզ Եպիսկոպոսի տների այրման մասին տեղեկությունը դեռ դեկտեմբերի 17-ին էր տարածվել ինտերնետում, այդ թվում հայատյացական շեշտադրությամբ (“հայերը այրել են Նիկոլոզ Եպիսկոպոսի տունը”), ինչին էլ սոցիալական ցանցերում հետևեց սպառողների մեկնաբանությունները։ ՆԳՆ-ի տեղեկությամբ այդ նորությունը տարածվել է Facebook-ի սպառողի կողմից գրված ստատուսի միջոցով, ըստ սպառողի բացատրության նրա գրածը սխալ են հասկացել և այդ իսկ պատճառով էլ այն այլևս հրապարակային չէ։

Նյութը պատրաստել է netgazeti լրատվականը