Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Դիլիսկա, Չունչխա, Պտենա գյուղերը, իսկ ժամը 15:00-ից 16:00-ը՝ Մարտունի, Բավրա, Խոսպիո գյուղերը և Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելիի անվան փողոցը:

Ժամը 10:00-ից 15:00-ն առանց հոսանքի կմնան Նինոծմինդայի մունիցիպալիտետի՝ Հեշտիա, Օրոջալարը, Թորիա, Ղաուրմա, Ուճմանա, Սաթխա գյուղերը, իսկ ժամը՝ 11:00-ից 15:00-ը կհոսանքազրկվի Նինոծմինդա քաղաքի Պուշկինի, Ազատության, Ճավճավաձեի, Ծերեթելիի և այլ փողոցները։

Ժամը 13:00-ից 18:00-ն առանց էլեկտրաէներգիայի կմնան քաղաք Ախալցիխեի Թամարաշվիլիի, Դիդիմամիշվիլիի, Խանձթելիի, Գորգասալիի, Դանիելաշվիլիի փողոցները։

Ժամը 13:00-ից 13:30-ն և 17:30-ից 18:00-ը կհոսանքազրկվեն Ախալցիխեի Գուրամիշվիլի, Էքվթիմե Աթոնելի, Իվ․ Ախալցիխելի, Իաձեի փողոցները։

16:00-ից 17:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնան Ախալցիխեի Զարզմելի, Կոստավա, Ռուսթավելի, Սարաջիշվիլի փողոցները։ Ինչպես նաև Ղրելին և Անդաշին գյուղերը։

Ժամը 12:00-ից 13:00-ը կհոսանքազրկվեն Ադիգենի Ռուսթավելի, Ասաթիանի և Փալիաշվիլի փողոցները։ Իսկ 13:00-ից 14:00 քաղաք Աբասթումանի Փալիաշվիլի փողոցը, Աղոբիլի և Արազինդի բնակելի տարածքները։

Նույն օրը ժամը 12:00-ից 18:00 կհոսանքազրկվեն Ասպինձայի շրջանի Խիզաբավրա, Սարո և Նիջգորի գյուղերը։

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: