Թալավի քաղաքում, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունենում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնի վրա: Ավելի վաղ հայտարարվել էր Միասնական ընդդիմության մանիֆեստացիան, սակայն ակտիվիստների զգալի մասը չի կարողացել հասնել Թելավի, քանի որ ոստիկանությունը արգելափակել էր Թելավի տանող բոլոր ճանապարհները:

Գուրջանիում, Միասնական ընդդիմության ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել: Ընդդիմությունը փորձում է հասնել քաղաք Թելավի, որտեղ նրանք նախատեսել են բողոքի ցույց՝ Վրաստանի նորընտիր նախագահի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման սկսելու առնչությամբ:

Իրավապահները փակել էին Թելավի տանող ճանապարհը և ընդդիմադիր ցուցարարներին առաջարկել էին Թելավի մեկնել այլընտրանքային ճանապահրով՝ Ղվարելիով, որից ցուցարարները հրաժարվել էին, ընդգծելով, որ Գոմբորիի լեռնանցի ճանապարհը նույնպես արգելափակված է եղել: Ընդիմության ներկայացուցիչները փորձել են ճեղքել ոստիկանության ջոկատաշղթան:

Միավորված ընդդիմության առաջնորդներից մեկը` Գիորգի Վաշաձեն, իշխանությունների գործողություններն անվանել է ուղղակի սադրանք:

Ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր, որ Կախեթի շրջանի ուղղությամբ եւ ք.Թելավիի ավտոճանապարհների երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակվի: Ներքին գործերի նախարարությունը նաև խոստացել էր պաշտպանել նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու նպատակով երկիր ժամանած բոլոր պատվիրակությունների անվտանգությունը եւ կոչ էր արել ընդդիմությանը պահպանել իրավակարգը: ՆԳՆ-ն առաջարկել էր, որ ընդդիմությունը մուտք գործի Թալավի այլ ճանապարհով՝ Ղվարելիով կամ գնալ ոտքով:

«Չնայած ոստիկանության առաջարկներին, ցուցարարները վնասել են ոստիկանական տրանսպորտը եւ տեխնիկան: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում ցույցի կազմակերպիչներին, պահպանել իրավակարգը և ենթարկվել ոստիկանության օրինավոր պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կոչ է արել ՆԳՆ-ին՝ ապահովել ընդդիմության անխափան տեղաշարժը եւ քաղաք Թելավի մուտք գործելու իրավունքը, որտեղ նրանք նախատեսել են բողոքի ցույցը: Օմբուդսմենի խոսքերով, նրա գրասենյակը վերահսկում է Կախեթիի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ կուսումնասիրի կատարվածը:

Հիշեցնենք, որ Գուրջանիում ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Իրավապահներն արգելափակել էին ճանապարհը, թույլ չտալով «Ուժը միասնության մեջ է» շարժման ակտիվիստներին շարժվել դեպի Թելավիի՝ բողոքի ցույցին, որտեղ տեղի էր ունենալու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Ներքին գործերի նախարարությունը ընդդիմադիրներին առաջարկել էր այլընտրանքային երթուղի՝ Ղվարելիի միջոցով, սակայն նրանք պնդում են, որ ոստիկանությունը միայն փորձում է խափանել իրենց ծրագրերը: