Երեկ, դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018 թ. բռնցքամարտի առաջնության եզրափակիչը:

sport mrcashar

Առաջնությունում մրցում էին Ախալքալաքի եւ Ախալցիխեի մարզիկները: Ըստ սպորտ համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի, մրցաշարին մասնակցելու էին նաև Հայաստանի եւ Թբիլիսիի մարզիկները:

«Մասնակցության հայտ էին ներկայացրել մարզիկներ Վանաձորից եւ Թբիլիսիից, պարզապես եղանակի եւ փակ ճանապարհների պատճառով չկարողացան մասնակցել», – ասում է Ատոմ Էլիզբարյանը:

sportsmen

Ռինգում մրցում էին 24 մարզիկներ, ովքեր հաղթել էին դեկտեմբերի 14-ին եւ 13-ին կայացած առաջնության բաց մրցաշարում:

sport vnasvacq

Ոսկե մեդալներով տուն վերադարձան 12 մարզիկ, նույնչափ մարզիկներ նվաճեցին արծաթ եւ երկու մարզիկ` բրոնզե մեդալ:

Քրիստինե Մարաբյան